Հայաստանում նկատվել է գազի թունավորման արդյունքում դժբախտ պատահարների նվազման միտում, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ Տաթև Ալիխանյանը։
Զոհերի թիվը կրճատվում է
Նրա խոսքերով, 2017-2018 թ.թ. բնական կամ շմոլ գազից թունավորումների թիվը կրճատվել է։ Եթե 2017 թվականին գրանցվել այդպիսի 429 պատահար, իսկ 906 տուժածից մահացել է 7 մարդ, ապա 2019 թվականին եղել է 374 պատահար և 1 զոհ՝ 675 տուժածից։
“Վիճակագրությունը վկայում է ոչ միայն թունավորումների, այլ նաև տուժածների թվի նվազման մասին”,- ասել է Ալիխանյանը։
Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի առաջին ամիսներին գրանցվել է թունավորման 129 դեպք, մահացել է հինգ, տուժել՝ 237 մարդ։
Ընդ որում, տարվա սկզբից եղել է միայն շմոլ գազից թունավորումների 89 պատահար։ Հենց այս պատահարների արդյունքում է մահացածների թիվն ամենաբարձրը, տուժել է 190 մարդ։
Ըստ նրա, գրանցված դեպքերի հիմնական մասը (84 դեպք) եղել է բնակելի շենքերում։ Պատճառ են, մասնավորապես, հանդիսացել գազի սյունակաթսաները և կաթսաները (51 դեպք), գազային տաքացուցիչները (12 դեպք), ինչպես նաև փայտի և ածքուխի վառարանները (6-ական դեպք)։
Գազից թունավորումների ամենից շատ դեպքերը գրանցվել են Երևանում, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, իսկ բնական գազի արտահոսքից՝ Երևանում, Արարատի և Լոռու մարզերում։ Այս տարի թունավորումների 94,4 տոկոսը գրանցվել է բնակելի շենքերում։
Նա դրական է գնահատել այն հանգամանքը, որ վերջին երեք տարվա ընթացքում բնական գազով թունավորումներից զոհեր չեն եղել։ Նկատվել է նաև դժբախտ պատահարների նվազման միտում գազալցակայաններում։
“2018 թվականին և 2019 թվականի առաջին ամիսներին գազալցակայաններում գազի արտահոսքի կամ գազի բալոնների պայթյունի հետևանքով դժբախտ պատահարներ երկրում չեն գրանցվել։ Վերջին անգամ գազալկցակայաններում նման պատահարներ եղել են 2017 թվականին՝ ընդամենը մեկ դժբախտ պատահար”,- ասել է Ալիխանյանը։
Նրա խոսքերով, նման իրավիճակ է նաև ավտոտրանսպորտային միջոցներում։ Վերջին անգամ չորս միջադեպ է գրանցվել 2017 թվականին։
Ինչպե՞ս զերծ մնալ այս պատահարներից
Ինչպես նշել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության հրահանգիչ մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, շմոլ գազից թունավորումների հիմնական պատճառ են հանդիսանում տեխնիկական սարքավորումների անսարքութնունները, գազի ոչ լրիվ այրումը և օդատարների հետ կապված խնդիրները։
Փորձագետը խուրհուրդ է տալիս կանոնավոր ստուգել շահագործվող տեխնիկան, զուգահեռաբար ստուգել օդափոխության անցքերի քարշը և օդափոխել սենյակը, հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար։
“Եթե քարշը և օդափոխությունը նորմալ է՝ թունավորում չի լինի, քանի որ ածխածնի օքսիդը (շմոլ գազը) սենյակ չի ներթափանցի, և խոսքը ոչ միայն գազով, այլև վառելիքով աշխատող ցանկացած սարքավորման մասին է”,- ասել է Խաչունցը։
Այս կապակցությամբ նա նշել է, որ բնակարանում հարկավոր է ապահովել անհրաժեշտ նախազգուշական միջոցները և հսկողության սարքերի պարտադիր առկայությունը, որոնք չի կարելի անջատել։
“Իսկ եթե դուք մտնում եք տարածք, որտեղ գազի հոտ է զգացվում՝ չի կարելի միացնել գազի սարքավորումները, հարկավոր է անհապաղ օդափոխել տարաքը և զանգահարել գազի ծառայություն “1-04” հեռախոսահամարով”,- խորհուրդ է տվել փորձագետը։
Ի՞նչ անել շմոլ գազով թունավորվելու դեպքում
Ինչպես նշել է թունաբան Միքայել Գաբրիելյանը, 2017 թվականին “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրն է տեղափոխվել շմոլ գազից թունավորված 136, 2018 թվականին՝ 100, իսկ 2019 թվականի երեք ամսում՝ 52 մարդ։
“Բարեբախտաբար, շմոլ գազից թունավորման հետևանքով մահացության դեպք հիվանդանոցում չի գրանցվել։ Շմոլ գազով թունավորումն անվանում են “դանդաղ մահ”, քանի որ թունավորման ժամանակ մարդն, առաջին հերթին, ունենում է գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն, և դա կարող է հանգեցնել գլխուղեղի քաղցկեղի ու մահվան պատճառ դառնալ”,-ասել է Գաբրիելյանը։
Նա նշել է, որ դժվար է տարբերակել շմոլ գազից թունավորման նախանշանները, քանի որ դրանք նման են այլ պաթոլոգիաների և արտահայտվում են այլ հիվանդություններին նման կլինիկայով։
Որպես առաջին օգնություն թունաբանը խորհուրդ է տալիս առավելագույնս արագ դուրս բերել տուժվածին մաքուր օդ, ինչը թույլ կտա մի քանի րոպեում մաքրել թոքերը գազերից։