Բավ է պառակտվել
23-11-2016 16:58

ՀՀ-ում ռուսաց լեզվի կարգավիճակը պատշաճ մակարդակում է. ԱԳՆ ղեկավարի տեղակալ

Հայաստանում ռուսաց լեզվի առկա կարգավիճակն միանգամայն բավարար է, չորեաքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությունը նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին օրենսդրական կարգավիճակ տալու վերաբերյալ։

«Մենք ունենք այդ կարգավիճակը, և այն միանգամայն բավարար է։ Այն վերաբերում է Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմանը` սկսած երկրորդ դասարանից»,– ասաց Քոչարյանը։

Ավելին, ըստ նրա, ի տարբերություն ԱՊՀ մյուս երկրների, Հայաստանում հասանելի են ռուսալեզու բոլոր լրատվամիջոցները և կայքերը։ «Այստեղ մի խնդիր կա` ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը։ Մեր սերունդը փայլուն տիրապետում էր ռուսերենին, այժմ նոր սերունդ է եկել»,– ասաց նախարարը։

Նա նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանն այս խնդրի լուծման համար կարող են գործակցել ուսուցիչների որակավորման բարձրացման, Ռուսաստանի կրթական հաստատություններում տրամադրվող քվոտներով մանկավարժների նախապատրաստման գործում։