Բավ է պառակտվել
20-10-2016 09:04

Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ը կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիր եւ «ԻՍՏԻԳԼԱԼ»

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) եւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: