Բավ է պառակտվել
09-09-2021 10:43

Նոր ծրագրով Հայաստանի հարյուր հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ Պապիկյան

Հայաստանի և Եվրամիության համատեղ ծրագրին համապատասխան հանրապետության 11 քաղաքում և 37 գյուղում սկսվել է ջրատար համակարգերի լայնածավալ վերանորոգում և շինարարություն։

Նոր պետական ծրագրով Հայաստանի 100 000 բնակիչ շուրջորյա ջրամատակարարում կունենա։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Հայաստանի կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ կողմից ներդրվել է 81 մլն եվրո, որի շնորհիվ նախատեսվում է շուրջօրյա ջրամատակարարում ապահովել Հայաստանի 11 քաղաքում և հինգ մարզերի (Շիրակ, Լոռի, Արմավիր, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք) 37 գյուղում։

Այնտեղ արդեն մեկնարկել են հնամաշ խողովակաշարերի փոխարինման, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցման, ջրաչափերի տեղադրման աշխատանքները։ Կվերանորոգվի ավելի քան 60կմ ջրատար խողովակաշար, կկառուցվի շուրջ 500կմ նոր բախշիչ ցանց և կմոնտաժվեն 180 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումներ։

Նշենք, որ նշված բնակավայրերից շատերում մինչ օրս խմելու ջուր առհասարակ չի եղել, իսկ որոշ վայրերում հնամաշ խողովակաշարերի և բաշխիչ ցանցի բացակայության պատճառով ջուրն ընդամենը 1-2 ժամով է հասել բնակչին։ Կապիտալ վերանորոգումից հետո զգալիորեն կկրճատվի ջրի կորուստը։