Բավ է պառակտվել
16-09-2016 16:26

Երևանը ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն 10-յակում է

Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում:
Ռուսաստանցիների արտերկրյա ուղևորությունների քանակը 2016-ի երկրորդ կեսին 2015-ի համեմատ աճել է 10%-ով:
Նոյեմբերի տոներին նախընտրելի քաղաքների թոփ-10-ում են Երևանը, Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին և Լոնդոնը:
Ըստ տեղեկությունների, Երևանի հյուրանոցներում ռուս զբոսաշրջիկները նոյեմբերի սկզբին կանցկացնեն միջինը 2 գիշեր և 24 ժամի բնակության համար կծախսեն 39 եվրո:
Զբոսաշրջիկների համար ամենամատչելի քաղաքը տասնյակում Մինսկն է` 30 եվրո 24 ժամվա համար, իսկ ամենաթանկը` Լոնդոնը (ավելի քան 100 եվրո):