Բավ է պառակտվել
16-12-2021 11:07

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր։ Հայկ Մարությանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 տոկոսով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,-նշել է Հայկ Մարությանը: