Բավ է պառակտվել
28-01-2022 15:35

Սարսափելի վթար Հայաստանում Սևանի ավտոճանապարհին․ վարորդը մահացել է, երեք անձ՝ տուժել

Ուրբաթ օրը խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստանում.
Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին, ժամը 11:22-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի։ Վերջիններս տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ երկու տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար: