Բավ է պառակտվել
21-12-2021 23:51

Սարսափելի վթար Հայաստանի Մ-4 ավտոճանապարհին․ երեք մարդ տեղում մահացել է, չորսը՝ տուժել

Երեքշաբթի երեկոյան խոշոր և ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Հայաստանի Տավուշի մարզում։

Հանրապետության ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 19։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան հատվածի 3-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1956 թ.), «BMW X5» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1993 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Գ․-ն (ծնված 1959 թ.) և Ա․ Ա․-ն (ծնված 1960 թ.) տեղում մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Իջևան քաղաքի բժշկական կենտրոն են դիմել «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Ղ․-ն, ուղևորներ Կ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և Ն․ Խ․-ն (ծնված 2000 թ.)։Բժիշկները Ն․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ․ Ղ․-ն և Կ․ Ա․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։