Բավ է պառակտվել
25-12-2019 16:41

Դաժան ողբերգություն Ալավերդիում․ մահացել են ընտանիքի բոլոր անդամները

Հայաստանի Ալավերդի քաղաքում իրենց բնակարանում մահացած են հայտնաբերել ընտանիքի չորս անդամներին:

Ամուսինների և նրանց երկու երեխաների մարմինները հայտնաբերվել են այսօր՝ ժամը 13.20-ի սահմաններում, իրենց բնակարանում:

Ահազանգի հետքով ժամանած ոստիկանները և քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:

Ինչպես ասում են զոհվածների հարևանները, այդ բնակարանում ապրելիս է եղել Իսրայելյանների ընտանիքը՝ 49-ամյա հայրը, 44-ամյա մայրը, նրանց 17-ամյա որդին և 15-ամյա դուստրը:

Նախնական տվյալներով ՝ ողբերգության պատճառը շմոլ գազի արտահոսքն է: