Բավ է պառակտվել
20-07-2021 14:55

Ադրբեջանի ռազմավարական նպատակը Սյունիքը վերցնելն է․ Հայաստանի նախկին վարչապետ

Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը արժանապատվության և հեղինակության խնդիր էր, մինչդեռ Սյունիքը նրա համար ունի ռազմավարական նշանակություն:

Ադրբեջանի ռազմավարական նպատակն է փորձել տիրել Սյունիքի մարզին: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը «կրակելու են մի տեղ, փորձեն վերցնել մի ուրիշ տեղ»:

«Միայն մի բան կասեմ. Ադրբեջանի համար Ղարաբաղը արժանապատվության և հեղինակության խնդիր էր: Իսկ Սյունիքը ռազմավարական խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ թյուրքալեզու աշխարհի համար», - ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ ադրբեջանցիների գործողությունները կարող են չկապակցված թվալ, բայց վերջին հաշվով նրանք ցանկանում են Սյունիքը վերցնել:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր Երասխում անհանգիստ է: Հայաստանի և Նախիջևանի սահմանի այս հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Հուլիսի 19-ի երեկոյան հերթական գնդակոծության ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ականանետեր են կիրառել: Վիրավորվել է Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, որը դեպքի պահին փորձում էր կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։