Բավ է պառակտվել
14-09-2017 13:47

Հրաձգություն Երևանի կենտրոնում, կա զոհ (Լուսանկար)

 

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 13:30-ին Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել:
Հարձակման արդյունքում կա զոհ և վիրավոր:
Միջադեպը տեղի է ունեցել «Թուֆենկյան» հյուրանեցի մուտքի մոտ: Կրակոցները արձակվել են ընթացող մեքենայից: Անհայտ անձը կրակել է անցորդների վրա: Վիրավորին տեղափոխել են մեքենայով:

 
Ականատեսների խոսքերով, ընթացող ավտոմեքենայից անցորդների վրա է արձակվել ինքնաձիգի կրակահերթ, հնչել են նաև ատրճանակի կրակոցները: Հանցագործներն ինքնաձիգը նետել են հյուրանոցի դիմաց և մեքենայով փախուստի դիմել:
Կրակոցների արդյունքում մեկ մարդ սպանվել է, ևս մեկ տղամարդ վիրավորում է ստացել:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենա, ինչպես նաև իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը: