Բավ է պառակտվել
25-09-2022 13:49

Կրակոցներ Երևանում․ մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել

Շաբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Քրեական քրոնիկոնի shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ՝ Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ դի, 1 հոգու էլ, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։