Բավ է պառակտվել
15-03-2023 16:14

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անում համալսարանի շենքի դիմաց, ոստիկանները հավաքվում են

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անում համալսարանի շենքի դիմաց։

Նրանք դեմ են Դավիթ Գյուրջինյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն։

«Մենք ոչ մեկի հանդեպ անձնական խնդիր չունենք, պարզապես չենք ուզում, որ որևէ մեկը ապօրինի գա ռեկտոր»,– ,- ասաց ցուցարարներից մեկը։

Ուսանողներն ասացին, որ պարզապես թույլ չեն տա Գյուրջինյանին մուտք գործել համալսարան։

Ավելի վաղ Վալերի Բրյուսովի անվան պետական ​​համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։

Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ իշխանությունները ոստիկաններ են հավաքում ակցիայի անցկացման վայրում։

«Այս պահին Բրյուսովի անվան համալսարանում են մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի փորձագետները՝ բացառելու ոստիկանների կողմից ուսանողների իրավունքների խախտումները», - գրել է Թովմասյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Ավելի վաղ, չնայած Վ․ Բրյուսովի անվ․ պետական ​​համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի հետ միավորելու Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրերին, Բրյուսովի անվան համալսարանիԲրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսներն առաջադրեցին գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի թեկնածությունն, ով էլ վերընտրվեց այս պաշտոնում։

Օրեր անց զբաղեցրած պաշտոնից ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Իր հերթին Պետական ​​վերահսկողության ծառայությունը հայտարարեց բուհում չարաշահումների բացահայտման մասին, իսկ Քննչական կոմիտեն գործ հարուցեցլ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում կատարված խուլիգանության և ընտրակեղծիքների հատկանիշներով։ «Բրյուսովցիները» կարծում են, որ համալսարանի վրա հարձակումները ամենայն հավանականությամբ պատվիրված են։ Այս պահին Հարությունյանի պաշտոնավարումը կասեցված է։