Բավ է պառակտվել
12-11-2019 14:26

ԵՊՀ ուսանողները դասախոսներին հորդորում են միանալ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթին

Երևանի պետական համալսարանի ուսանողները երեքշաբթի վերսկսել են բողոքի ցույցն ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գործողությունների՝ պահանջելով նրա հրաժարականը:

Առավոտյան նրանք հավաքվել էին ԵՊՀ-ում և սկսել երթը՝ հորդորելով դասախոսներին միանալ իրենց ազգային արժեքները պաշտպանելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հանել “Կրոնի պատմություն” առարկան դպրոցական ծրագրից, ինչպես նաև ոչ պարտադիր դարձնել հայոց լեզվի և գրականության ուսումնասիրությունը բուհերում: Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի խումբ ուսանողներ նստացույց կազմակերպեցին այս նախաձեռնության կապակցությամբ։