07-07-2026 20:40

Դատարանը երկու ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը հուլիսի 7-ին որոշեց երկու ամսով կալանավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։

Դրան նախորդել էին հուլիսի 6-ի առավոտից սկսված խուզարկությունները Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում։ Խուզարկությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվեց և տեղափոխվեց Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեն պնդում է, որ Ծառուկյանը 2022-2024 թվականներին կազմակերպել է խարդախություն և փողերի լվացում։ Ծառուկյանն ինքը հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով «սուտ, սարքած, փուչիկ»։

Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքները «աբսուրդային ու ծիծաղելի» է որակել՝ պնդելով, որ իր վստահորդը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։ Ծառուկյանի հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Առանձին քրեական գործ է հարուցվել վայրի կենդանիների կամ թռչունների ապօրինի որսալու դեպքի առթիվ։ Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց։

Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ առյուծներից մեկը, ըստ այգու, տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով քնեցումից չի արթնացել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առյուծի մահվան հանգամանքները կդառնան քննության առարկա։

Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի գործերով
Հուլիսի 6-ից վարորդները կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը՝ նոր կանոններով և 6 բալային փորձաշրջանով
Ալեն Սիմոնյանը նոր խորհրդարան չի մտնի՝ հավատարմություն հայտնելով Փաշինյանին
Ընդդիմությունը մեղադրում է ընտրություններում լցոնումների համար, ՍԴ-ն քննում է գործը