Բավ է պառակտվել
07-06-2019 16:54

Դատարանը մասնակի բավարարել է Քոչարյանի ունեցվածքի վրա կալանք դնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մասնակի բավարարել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը երկրի նախկին ղեկավարի ունեցվածքի վրա կալանք դնելու վերաբերյալ։

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու (2008թ․մարտի 1-ի գործի շրջանակներում) և առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու (այլ գործի շրջանակներում) հոդվածներով։ 2018թ․հուլիսի 30-ին հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը դատախազությունում, բայց այն մերժվել է, ինչից հետո պաշտպանական կողմը դիմել է դատարան։ Կալանք է դրվել նաև Քոչարյանի կենսաթոշակային հաշվի վրա, որը, սակայն, հանվել է Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով։

“Դատարանը որոշել է մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը”,-ասել է Դանիբեկյանը։

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության քննիչին վարույթից հեռացնելու և Քոչարյանի դատավարության շրջանակներում դատախազության իրավասությունները սահմանելու մասին միջնորդությունը։

Մայիսի 18-ին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմնավորվածությունը, որոշում է կայացրել նախկին նախագահին ազատել կալանքից՝ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Այնուհետև, Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատարանի՝ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և դատավարությունը կասեցնելու միջնորդությամբ Սահմանադրական դատարան դիմելու մասին երկու որոշումները։