Բավ է պառակտվել
30-03-2021 13:06

Դատարանը պետք է դադարեցնել մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է, որ բազմիցս նշել է, որ չի հասկանում ներկայացված մեղադրանքի էությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է դադարեցնի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը («Մարտի 1-ի» գործ) հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին դատական նիստից առաջ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նույնպես անցնում է այս գործով:

Նրա խոսքով, համապատասխան որոշումը պետք է կայացվի հատկապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Օհանյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ 300.1 հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը եղել է քաղաքական:

«Մենք կքննարկենք մեր հետագա քայլերը փաստաբանների հետ և որոշում կկայացնենք: Ամեն դեպքում, կարծում եմ, որ դատարանը պետք է այսօր դադարեցնի քրեական հետապնդումը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա», - ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքի էությունը:

Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ի հետընտրական իրադարձություններին, ապա, նախկին նախարարի խոսքով, այդ օրը Զինված ուժերը ապահովում էին երկրի կարևոր օբյեկտների պաշտպանությունը: Օհանյանը նշեց, որ մարտի 1-ին վերաբերող բոլոր տեսանյութերը հստակ ցույց են տալիս, թե ովքեր են հրահրել բախումները:

«Կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ով է մեղավոր սպանությունների համար: Նիկոլ Փաշինյանը (այդ հանրահավաքների առաջնորդներից մեկը, այժմ ՝ ՀՀ վարչապետ - խմբ.) դատապարտվել էր զանգվածային անկարգությունների մասին հոդվածով, և դատարանի կողմից այս հոդվածով հաստատված մեղադրանքները մինչ օրս չեն հերքվել, նույնիսկ այն ժամանակ, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ», - ասաց Օհանյանը:

2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ: Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Գործով ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: