Բավ է պառակտվել
10-04-2019 19:06

Դատարանը հրապարակել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի մասին որոշումը (Տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի մերժել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանների՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ բողոքը։

Մարտի 15-ին Երևանի առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության միջնորդությունը երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու համար։

“Ինչպես և սպասվում էր՝ դատարանը մերժեց մեր բողոքը։ Քանի որ մենք դեռևս չենք ստացել դատարանի պաշտոնական որոշումը՝ չենք կարող այն մեկնաբանել”,-ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքերով, Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական բժշկական հաստատությունում, քանի որ բժիշկները համարում են, որ նրա առողջությունը շարունակում է վատթարանալ։

Փաստաբանը նաև հայտնել է, որ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը՝ հանվել է տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը։

Հունիսի 19-ին Հայաստանի խորհրդարանը համաձայնություն է տվել Մանվել Գրիգորյանին՝ ազատությունից զրկելու դատախազության միջնորդությանը, իսկ պատգամավորները կողմ են քվեարկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու նախաձեռնությանը։

Նույն օրը Հայաստանի գլխավոր դատախազությունը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ըստ գերատեսչության տեղեկատվության, հետաքննության ստացված փաստերը բավարար հիմքեր են տալիս մեղադրանք ներկայացնել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Դեկտեմբերի 20-ին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել կալանքից 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատարանի որոշումը հարուցել է Էջմիածնի բնակիչների դժգոհությունը, ովքեր կազմակերպել են մի շարք բողոքի ակցիաներ՝ ընդհուպ մինչև Երևան տանող մայրուղին արգելափակելը։ Դեկտեմբերի 24-ին Հայաստանի դատախազությունը Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Հունվարի 22-ին Գրիգորյանը կրկին ձերբակալվել է: