Բավ է պառակտվել
07-11-2019 15:45

Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել:
Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:
Դատական հաջորդ նիստն այս գործով տեղի կունենա նոյեմբերի 12-ին։

 

Արմինե Գևորգյան