Բավ է պառակտվել
28-10-2019 19:08

Դատարանը ուժի մեջ է թողել Դավիթ Սանասարյանի լիոզորությունները կասեցնելու մասին որոշումը

Երկուշաբթի Երևանի ընդհանուր իրավասիրության դատարանը մերժել է պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը և ուժի մեջ է թողել վերջինիս լիոզորությունները կասեցնելու մասին որոշումը։

“Այս որոշումն ի սկզբանե ապօրինի էր և անհիմն։ Դատախազությունը և քննչական մարմինն իրավունք չունեին պնդել, որ Սանասարյանը կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը գործի մասնակիցների վրա ճնշում գործադրելու համար”,- ասել է Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ միջնորդությունը ներկայացնելիս։

Դատավոր Դավիթ Բալայանը հայտարարել է, որ միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կողմնակալ վերաբերմունք կցուցաբերի այս գործի նկատմամբ և մերժել է միջնորդությունը։