Բավ է պառակտվել
14-09-2016 09:23

Մոսկովյան դատարանը հրաժարվել է կալանքից ազատել բանկի մասնաճյուղ գրաված գործարարին

Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել քաղաքի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում պատանդներ վերցնելու համար մեղադրվող ձեռնարկատեր Արամ Պետրոսյանի կալանքը: Այդկերպ՝ Պետրոսյանի պաշտպանության վերաքննիչ բողոքը մերժվել է, հայտնում է interfax.ru-ն:

 Օգոստոսի 26-ին Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանք է սահմանել Պետրոսյանի նկատմամբ: Գործարարը պնդում է, որ չէր պատրաստվում վնասել պատանդներին, այլ ընդամենն այդպես փորձում էր ուշադրություն հրավիրել սնանկության հետ կապված իր խնդրին:

 Որպես առաջնահերթ շարժառիթ՝ քննիչները դիտարկում են նրա ծանր ֆինանսական դրությունը և տարբեր բանկերի առաջ վարկային պայմանագրերով պարտավորությունները կատարելու հնարավորության բացակայությունը:

 Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանն օգոստոսի 24-ի երեկոյան 4 հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում և սպառնացել էր պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց էր թողել պատանդներին և հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել: Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք՝ առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը: