Բավ է պառակտվել
25-12-2020 14:01

Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 25-ին մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

«Կարող ենք արձանագրել, որ դատական համակարգը շարունակում է գտնվել իր բարձրության վրա և քաղաքական իշխանության պատվերները, այնուամենայնիվ, կարողանում է չկատարել։ Կալանավորելու համար դատարանը հիմք չի տեսել: Իրավական առումով սպասելի էր այդ որոշումը », - ասաց Մանվել Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: