Բավ է պառակտվել
22-02-2021 14:01

Կարեն Բեքարյանը չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Իրականում նախաքննության պրոցեսը, հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն, երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է, դուրա գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանից լրագրողների հետ զրույցում զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը։

«Կան նախքննական գաղտնիքի հետ կապված որոշակի դրույթներ, հետևաբար, ինչ-որ դետալների մեջ չեմ մտնի», - ասաց Կարեն Բեքարյանը՝ նշելով, թե հույս ունեցել է, որ արդար քննության տարբերակ կլինի։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Նշենք, որ փետրվարի 21-ին դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին 2 ամսով կալանավորեց: Միևնույն ժամանակ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Արա Սաղաթելյանի ձերբակալումը։
Սաղաթելյանի պաշտպանական կողմը բողոքարկելու է խափանման միջոցի ընտրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել էր Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր

Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին: Փետրվարի 21-ին Մհեր Ավագյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, իսկ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվեցին:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արմինե Գևորգյան