Բավ է պառակտվել
13-05-2022 15:16

Դատարանը մերժեց Երևանում հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանի ավտոշարասյան վարորդին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Երևանում հղի կնոջը վրաերթի ենթարկած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վարորդին, ոստիկանության մայորին կալանավորելու միջնորդությունը։ Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական գործակալությանը հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Միջնորդությունը ներկայացրել է Քննչական կոմիտեն, դատարանը մերժել է»,- ասաց նա։
Թադևոսյանն ընդգծեց, որ վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սահմռկեցուցիչ կադրեր, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկում հղի կնոջը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժողը՝ 28-ամյա Սոնա Մնացականյանը, մահացել է։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում։ Վարորդը՝ ոստիկանության մայոր, ձերբակալվել էր, կատարվում է հետաքննություն։