08-08-2018 10:15

Դատարանը մերժել է «Պոբեդա» ավիաընկերության հայցը

Ռուսաստանի Գերագույն դատարանը (ԳԴ) մերժել է «Պոբեդա» ավիաընկերության հայցը, որով պահանջվում էր մասնակիորեն չեղարկել ձեռքի ուղեբեռների փոխադրման կանոնները, որոնք թույլ էին տալիս ուղևորներին, բացի սահմանված 5 կգ ուղեբեռից, ինքնաթիռի սրահ անցկացնել ծաղիկներ, ուսապարկ, կանացի պայուսակ և որոշ այլ լրացուցիչ իրեր:
«Մերժել ավիաընկերության հայցը», -ասվում է դատարանի որոշման մեջ: Հայցով պատասխանող կողմ էին Արդարադատության և Տրանսպորտի նախարարությունները:
«Պոբեդա» ավիաընկերությունն ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Կամիկովի, ինչպես նաև ընկերության փաստաբան Գենրիխ Պադվան հայտարարել էին, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: «Մենք, անշուշտ, բողոքարկելու ենք այս որոշումը, քանի որ տեսնում ենք նման կանոնների իրականացման անհնարինությունը, ասել է Կալմիկովը: Սակայն եթե որոշումն ուժի մեջ մտնի, ապա բողոքարկումից հետո մենք ստիպված կլինենք վերանայել մեր կանոնները, քանի որ կփոփոխվի ինքնաթիռների շրջանառության գրաֆիկը, ինչը կհանգեցնի տոմսերի գնի ավելացմանը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ դատական գործը սկսվել էր գարնանը, երբ ավիաընկերությունը, ձեռքի ուղեբեռների փոխադրման մասին օրենսդրության փոփոխությունից և պարտադիր 5 կգ ուղեբեռ անվճար տեղափոխելու կարգի ընդունումից հետո սահմանեց իր կարգը, որը կապված չէ ուղեբեռի քաշին, սակայն իրերի չափսերը չպետք է գերազանցեն 36х30х27 սմ:
Ապրիլին ընկերությունը դատարանում տանուլ տվեց դատախազությանը Դաշնային ավիացիայի կանոնների 135 կետի կիրարկման հարցում: Այդ կետի համաձայն ուղևորները, բացի անվճար փոխադրվող ուղեբեռի սահմանված նորմի, որպես ուղեբեռ կարող են ինքնաթիռի սրահ վերցնել կանացի պայուսակ, ուսապարկ, ծաղկեփունջ, մանկական կեր, հանդերձանք, կոստյում` ճանապարհորդական պայուսակում, դեղորայք, երեխայի փոխադրամիջոց, ձեռնափայտեր, հենակներ, քայլակներ, անվավոր քայլակներ, բազկաթոռ-սայլակ և duty free խանութներում գնված ապրանքներ:
Մայիսին «Պոբեդա»-ն դիմեց ՌԴ Գեռագույն դատարան հայցով՝ մասնակիորեն չեղյալ համարել 2017 թ. աշնանն ընդունված ինքնաթիռներում ուղեբեռների փոխադրման նոր կանոնները: «Պոբեդա»-ն խնդրում էր անվճար տեղափոխման իրերի ցանկից հանել կանացի պայուսակները, ուսապարկերը, ծաղկեփնջերը, ճանապարհորդական պայուսակով կոստյումները`անփոփոխ թողնելով մնացած ցանկը: Ընդ որում պայուսակը ուսապարկը և այլ իրերը կարող են անվճար տեղափոխվել, եթե համապատասխանում են ընկերության կողմից նշված չափսերին: Տրանսպորտի նախարարությունն իր կողմից պնդում էր հետաձգել գործի քննությունը: Ըստ նախարարության ներկայացուցիչների՝ գերատեսչությունն այժմ մշակում է մեկ այլ օրինագիծ, որն ամբողջ ցանկը ԴԱԿ – 135 –ից կտեղափոխվի ԴԱԿ – 135: