Բավ է պառակտվել
11-01-2023 12:41

Դատարանը մերժեց Քոչարյանի բողոքն ընդդեմ Փաշինյանի

Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Համապատասխան որոշումը հրապարակված է դատական ​​տեղեկատվության կայքում։
Փաշինյանը 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ 2008 թվականի մարտին Հայաստանի իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին։ Նա նաև ասել էր, որ կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ։։
Այս հայտարարության կապակցությամբ Քոչարյանը, ով 2008 թվականի մարտին զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և Հայաստանի՝ արդար դատաքննության իրավունքը խախտելու համար։

Այս հայցը դատարանը մերժել է։

Հայաստանի ընդդիմությունը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում առաջադրված և դրանք պարտված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից հանրահավաքներ էին անցկացնում Երևանի կենտրոնում՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ 2008-ի մարտի 1-2-ին բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և բախումների ցուցարարների և իրավապահների միջև, ինչի արդյունքում զոհվեց տաս և վիրավորվեց ավելի քան 200 մարդ։