Բավ է պառակտվել
07-10-2013 14:17

Փակ շուկայի հարցով Փոստանջյանի բողոքի քննությունը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա քննությունը հերթական անգամ հետաձգվեց: Այդ մասին գրում է «Panorama.am»-ը: Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանի բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է:

Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ այսօր առավոտյան դիմել է գործի նյութերը ստանալու համար, սակայն չի ստացել: Դատավորի հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չի դիմել գործի նյութերը ստանալու համար, նա հայտարարեց, որ հարկ է համարել օրենքով սահմանված նյութերը ստանալ դատարանից` մտածելով, որ նյութերին կարող է ծանոթանալ այս մեկ ժամվա ընթացքում: Նա խնդրեց երկու աշխատանքային օր` գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը ընդմիջումից հետո հայտարարեց, որպեսզի Փոստանջյանի ներկայացուցիչը ծանոթանա գործի նյութերի ծավալին, իսկ հետո հայցվոր կողմին մեկ շաբաթ ժամանակ տրամադրվեց: