Բավ է պառակտվել
29-11-2021 12:32

Դատարանը երկարաձգեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը

Շուրջ 15 ժամ տևած քննարկումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: Այս մասին ասվում է Տոնոյանի փաստաբանների խմբի հայտարարության մեջ։

«Կրկին անգամ հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինական, սուբյեկտիվ և ոչ պորֆեսիենալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»,- ասել են փաստաբանները։
Քրեական գործի մասին
2021 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանը (2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար) և սպառազինության մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը (հայտնի է որպես «Պատրոն Դավո» մականվամբ) կալանավորվել են ԱԱԾ-ի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 2,28 մլրդ դրամի (ավելի քան 4,7 մլն դոլար) յուրացման մեղադրանքով։
Տոնոյանը և Գալստյանը մեղադրվում են բարձրաստիճան զինվորականների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Հոկտեմբերի 2-ին իրավապահ մարմինները կալանավորեցին նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։