Բավ է պառակտվել
04-06-2019 09:45

Չեխիայի դատարանը թույլատրել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնումը

Պրահայի քաղաքային դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան, տեղեկացրել է “Пражский экспресс" թերթը:

Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին Նարեկ Սարգսյանին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: 
Ըստ Tyden.cz կայքի, արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքների և նրա հոր բնակարանի խուզարկության ժամանակ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել էր փող և թմրանյութ։ Հայտնաբերվել էին նաև Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող կտավներ, որոնք, ըստ ԱԱԾ տեղեկատվության, Նարեկ Սարգսյանը ստացել էր՝ չարաշահելով նկարչի ժառանգներից մեկի վստահությունը։