Բավ է պառակտվել
09-03-2021 13:25

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի հոսպիտալացման պատճառով

Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվել է գործով մեղադրյալներից մեկի՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հոսպիտալացման պատճառով։

Երեքշաբթի նիստի ընթացքում համապատասխան որոշումն է ընդունել դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչպես տեղեկացրել է նախկին նախարարի փաստաբան Կարեն Մեժլումյանն, իր պաշտպանյալը զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մարտի 7-ին։ Փաստաբանը 5 րոպեանոց ընդմիջում է խնդրել պարզելու, թե երբ են նախատեսում դուրս գրել Օհանյանին։

«Ես խոսեցի պարոն Օհանյանի հետ։ Պարզվեց, որ բժիշկները չեն կարող նշել դուրսգրման ճշգրիտ օրը։ Որոշումը կայացնելուն պես դատարանը կիրազեկվի»,- ասել է Մեժլումյանը հեռախոսզրույցից հետո։

Իր հերթին, գործով մեղադրյալ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանին է փոխանցել առողջական վիճակի մասին տեղեկանք, քանի որ բացակայել է նախորդ նիստին։

«Դատական նիստը չի կարող շարունակվել Սեյրան Օհանյանի բացակայությամբ։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին, ժամը 13։00-ին»,- հայտարարել է Դանիբեկյանը։

Այսպիսով, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվում է արդեն երրորդ անգամ։ Առաջին անգամ այն հետաձգվել էր Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով, երկրորդ անգամ՝ Գևորգյանի հիվանդության։