Բավ է պառակտվել
04-01-2021 22:59

Իրականացվել է Արցախում զոհված 3360 զինծառայողի մարմնի դատաբժշկական փորձաքննություն․ Թորոսյան

Արցախում պատերազմի սկզբից մինչ օրս իրականացվել է 3360 զոհված զինծառայողի մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ նրա, դատաբժշկական փորձաքննության ծառայությունը կատարել է նաև ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն։ Թորոսյանը նաև հայտնել է, որ 2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորի աշխատանքի արդյունքում հաջողվել է գենետիկական նույնականացման ենթարկել պատերազմում զոհված 461 զինծառայողի անճանաչելի մարմինները։ ԱՆ ղեկավարը տեղեկացրել է, որ երկրորդ նմանատիպ անալիզատորն արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: