Բավ է պառակտվել
07-09-2016 12:13

Ռուս միլիարդատիրոջ սուպերզբոսանավը ցնցել է Լոնդոնը (լուսանկարներ)

Թվում էր, թե բրիտանացիներին արդեն ոչնչով հնարավոր չէ զարմացնել, չէ՞ որ Անգլիայի մայրաքաղաքում են ապրում ու զվարճանում ռուս օլիգարխները իրենց ընտանիքներով, իսկ արաբ շեյխերն էլ ամենուրեք շրջում են իրենք շքեղ մեքենաներով:

Բրիտանական ԶԼՄ-ներից մեկը ներկայացրել է մի ամբողջ ֆոտոհաշվետվություն` 44-ամյա ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի կնոջ՝ նախկին «Միսս Հարավսլավիա», սերբուհի թոփ մոդել Ալեքսանդրա Նիկոլիչի մասնակցությամբ:

 

Ռուս օլիգարխին Արեւմուտքում անվանում են «Պարարտանյութերի թագավոր»: Մելնիչենկոն զբաղեցնում է 11-րդ տեղը Forbes–ի ռուս միլիարդատերերի վարկանիշում ու 139-րդը՝ համաշխարհային վարկանիշում: Գործարարը Սիբիրի ածխային էներգետիկ ընկերության, «Եվրոքիմ» ԲԲԸ-ի ու Սիբիրի էներգետիկ ընկերության սեփականատերն է։ Հանգստյան օրերին զբոսանավը մտել է Թեմզա (տերը պարտավոր է մեկ օր առաջ նախազգուշացնել առափնյա ծառայություններին նավի մոտենալու մասին)։ Զբոսանավում կա յոթ նավախուց, այն կարող է ընդունել մինչեւ 14 հյուրերի։ Զբոսանավի անձնակազմը 42 մարդուց է բաղկացած:

 

2008-ին Մելնիչենկոն իր համար 320 մլն դոլարանոց նոր զբոսանավ է կառուցել՝ այն անվանելով «А» նավ: Մելնիչենկոյի հսկայական, 240մ2 մակերեսով նավախուցը գտնվում է ամենավերեւում: Դեպի նավախուց տանող զսպանակաձեւ աստիճանների բազրիքի համար միլիարդատերը 60 հազար դոլար է ծախսել:

 

Երկտեղանոց մահճակալը հսկայական պոդիումի վրա է դրված, որը սկսում է պտտվել, երբ սեղմում ես ադամանդյա կոճակը:

 Մեկ այլ կոճակով էլ կառավարում ես հենց մահճակալի պտույտը, այնպես որ դրա վրա պառկած մարդիկ կարող են ցանկացած դիրքից վայելել արեւածագն ու արեւամուտը: Այս զբոսանավի վրա են Նոր տարին դիմավորել Դեմի Մուրն ու Էշթոն Քաթչերը: Զբոսանավի դիզայներ Ֆիլիպ Սթարքը մի անգամ ասել է «Այս զբոսանավը ավազի վրա ասես նույն գծի վրա լինի, այն կատարյալ է, դրա կողքին բոլոր մյուս զբոսանավերը հնամաշ ու անշուք են»: 

 

Նավի երկարությունը 119 մետր է: Մեգազբոսանավը նախագծել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարքը:

 

Զբոսանավը ունի հակառումբային զրահ: Ի դեպ, զբոսանավը ապրիլից սկսած վաճառքի է դրված:  Անդրեյը արդեն ավելի մեծ զբոսանավ էլ ունի, դրա համար էլ միլիարդատերը, ըստ երեւույթին, կվաճառի այս մեկը: