Բավ է պառակտվել
19-09-2016 09:57

Երևանում հարսանիքից վերադարձող քաղաքացիները վթարի են ենթարկվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը և շրջվել. 1969 թ. ծնված Ա. Ա.-ը և մեկ անձը չպարզված քաղաքացի տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1960 թ. ծնված Գ. Ք.-ը, 1955 թ. ծնված Ս. Գ.-ը և 1970 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ ծանր, իսկ Գ. Ք.-ը ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, շրջված ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից: