Բավ է պառակտվել
06-03-2021 12:12

«Հարսանիքը կկայանա՛»․ Գագիկ Ծառուկյանի որդու ամուսնության արքայական արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին

Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի հարսանյաց հանդիսությունը հետաձգվել էր երկու պատճառով ․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի ձերբակալման և Ղարաբաղում պատերազմի պատճառով:

Ապրիլի 10-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի `Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը: Այս մասին շաբաթ օրը հայտնում է «Հրապարակ» թերթը:

Հարսանիքի մասին հայտնի էր դարձել դեռևս 2020-ի սեպտեմբերին, երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Փարավոն» ռեստորանում ընթանում են «արքայական հարսանիքի» նախապատրաստական աշխատանքները:

Պարբերականը նշում է, որ հարսանիքի օրը՝ հոկտեմբերի 3-ը տեղափոխվել է: Նախ խանգարեց Ծառուկյանի ձերբակալությունն, իսկ հետո՝ պատերազմը, այս պատճառով հարսանիքը հետաձգվեց անորոշ ժամանակով: Նշվում է նաև, որ արարողությունը տեղի կունենա Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Ծառուկյանի որդին՝ Նվերը, 21 տարեկան է, նրա ընտրյալն Արփի Ավետիսյանն է: Զույգը նշանվել է 2019-ի ամռանը: Աղջիկը սովորական ընտանիքից է:

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Ծառուկյանն ամուսնացրեց իր դստերն՝ Անահիտին հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հետ: Ծառուկյանի և Սուքիասյանի երեխաների հարսանիքին ներկա էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: