Բավ է պառակտվել
16-07-2018 19:43

Սվիտալսկին մեկնաբանել է ՀՀ քաղաքացիների համար շենգեն վիզաների արժեքի բարձրացումը

 

Շենգեն վիզաների արժեքը Հայաստանի քաղաքացիների համար անփոփոխ կմնա, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ 

ԵՄ կոմիտեն հավանություն է տվել ԵՄ Խորհրդի բանակցային մանդատին Եվրախորհրդարանի հետ Եվրամիության մշակած Շենգենյան վիզային օրենսգրքի համաձայնեցման համար։ Այն պետք է եվրոպացիներին սահմանների վերահսկման ավելի գործուն միջոցներ տա ներգաղթյալների հոսքին դիմակայելու համար, ինչպես նաև ապահովի «բարեխիղճ ճանապարհորդներին» վիզաների տրամադրման ընթացակարգի որոշակի պարզեցում։ Սակայն դրա դիմաց Շենգեն վիզայի բազային գնի թանկացում 60–ից մինչև 80 եվրո, իսկ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագրերով երկրների համար` 30–ից մինչև 40 եվրո։ 

«Առայժմ Շենգեն վիզաների տուրքերի բարձրացման հարցը քննարկման փուլում է և գոյություն ունի միայն որպես առաջարկ»,– ասաց Սվիտալսկին։

Նրա խոսքով, ԵՄ–ն հայտարարել է Շենգենյան օրենսգրքի վերանայման և լրացման մտադրության մասին, սակայն բանակցությունները շարունակվում են։ Վերջնական դիրքորոշումն առայժմ չի հաստատվել և գտնվում է բանակցությունների փուլում։

Նա նշեց, որ այս լրացումների հիմնական նպատակը միգրանտների ներհոսքին դիմակայելն է։ ԵՄ–ն վեց ամիս ունի լրացումները քննարկելու համար, ինչից հետո դրանք պետք է հաստատվեն և ընդունվեն բոլոր կառույցների կողմից։ 

«Հայաստանն այսօր օգտվում է վիզային արտոնյալ ռեժմիմից, և նոր լրացումները Հայաստանին չեն վերաբերի։ Փոփոխություններ չեն լինի` Հայաստանի քաղաքացիների համար կմնա վիզային ռեժիմը և վիզային արտոնյալ տոկոսադրույքները կմնան անփոփոխ»,– ասաց Սվիտալսկին։ 

Ներկայում Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզա ստանալու համար վճարում են 35 եվրո։