Բավ է պառակտվել
23-07-2019 13:16

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հայաստանը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը զինված ուժերն են՝ բանակը։ Այս ուղերձն այսօր ՊՆ նորընծա սպաներին փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով նրանց։
<<Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը>>, – ասաց Փաշինյանը։
Վարչապետը նկատեց,որ այսօր ԶՈՒ տեղի է ունենում ունենում սերնդափոխություն, և դրա վկայությունն են ՀՀ ՊՆ շարահրապարակում կանգնած տարբեր սերունդների սպաները:
<< Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում … Այսօր այս հրապարակում կանգնած են նաև ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում>L>, – ասաց Փաշինյանը։
Վարչապետը բացատրեց, նաև, որ անկախ նրանից, թե յուրաքանչյուրն ինչ համազգեստ է կրում, այս հաղթանակների նվիրված զինվորն է, ու յուրաքանչյուրը՝ առաջնագծից մինչև Ազգային ժողովի և կառավարության շենք, պետք է ծառայեն այդ առաքելությանը։
Փաշինյանը գովելի համարեց այն, որ արդեն տարիներ շարունակ կանայք ծառայության են ներգրավվում զինված ուժերում։
Վարչապետը հիշեցրեց, որ կանայք հսկայական ներուժ ունեն, քանի որ նաև Հայաստանի բնակչության մեծամասնությունն են։ Հետևաբար՝ իշխանությունը, ըստ Փաշինյանի, պարտավոր է ստեղծել հնարավորություններ, որ կանայք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանին՝ և՛ զինված ուժերում, և՛ տնտեսության մեջ, և՛ ամենուր։
<<Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ մաղթել ձեզ, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ>>, – ասաց Փաշինյանը։

 

Արմինե Գևորգյան