Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում է տեղի ունեցել բանկոմատների վրա և պիրոտեխնիկայի պայթյուններ հասարակական վայրերում, հեռախոսային խաբեբաների հրահանգով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։
«Օրվա ընթացքում արձանագրվել են բանկոմատների հրկիզումներ, ինչպես նաև հրավառության և ճայթրուկների պայթյուններ առևտրի կենտրոններում և այլ հասարակական վայրերում։ Բոլոր ներգրավվածները բերման են ենթարկվել, պարզվել է, որ նրանք գործել են հեռախոսային խաբեբաների ցուցումներով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բերման ենթարկվածների թվում հիմնականում տարեցներ են եղել։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում այս միջադեպերի առնչությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով գործողություններ կձեռնարկվեն։
Ավելի վաղ փաստաբան և դատախազության նախկին քննիչ Ստալինա Գուրևիչը ՏԱՍՍ-ին պարզաբանել էր, որ նման գործողությունները, որոնք կատարվել են «ուկրաինացի խարդախների» ուղղորդմամբ, կարող են հանգեցնել ծանր մեղադրանքով քրեական գործերի հարուցմանը։ Միևնույն ժամանակ, խարդախների ազդեցության տակ հանցագործությանը մասնակցելը չի ազատում պատասխանատվությունից։