Հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման չորրորդ տարին: Ճոպանուղու4-ամյակի առթիվ, հոկտեմբերի 16-ին եւ 17-ին «ՏաԹեւեր»-ի բոլոր ուղեւորները կօգտվեն հատուկ սակագներից: Մեկ ուղղությամբ տոմսի արժեքն այդ օրերին կկազմի 2000 դրամ, իսկ, հետադարձով՝ 3000 դրամ՝ համապատասխանաբար 3000 եւ 4000 դրամի փոխարեն։ Հարակից համայնքների բնակիչներին հոկտեմբերի 16-ին եւ17-ին«Տաթեւեր» ճոպանուղին կտեղափոխի անվճար:
Բավ է պառակտվել