Բավ է պառակտվել
21-12-2020 12:46

«Տաթև» ՀԷԿ-ն ուղիղ նշանառության տակ է, որ խփեցին, ո՞վ է պատասխան տալու». Բողոքի ակցիա Սյունիքում։

Պաշտպանության նախարարն իրավունք չունի ընդհանրապես զինվորական կոչում ունենալ, ապուշ-ապուշ խոսելուց առաջ թող գա, ես իրեն տանեմ Գորիսից մինչև Կապան ճանապարհը ցույց տամ, թե ինչքան վտանգավոր վիճակ է՝ ճանապարհի մի հատվածը «Թասի ոլորաններ»-ի վրա, որ տվել է թուրքին ու ասում է, որ ռուսը այնտեղ կանգնած է, գնանք այդ տեղը կանգնենք, տեսնենք, որ Տաթևի ՀԷԿ-ը թշնամու ուղիղ նշանառության տակ է. այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղի բնակիչներից Նորայր Ասրյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիք, սակայն սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը այնտեղ: Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով շատ քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես ծրագրած ցույցը: Այդուհանդերձ շատ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ:

«Վաղը, եթե պատերազմ եղավ, Տաթևի ՀԷԿ–ը խփեցին, ո՞վ է պատասխան տալու, անվտա՞նգ է այ շունշան որդի, քեզ գեներալի կոչում տվողն ու պաշտոնը տվողն է մեղավոր, որ դու քարտեզից գաղափար չունես: Ձեր գծած քարտեզի երեսից ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա, որ թուրքի հրետանին չկարողանա խփի: Թուրքին բերեցիք, մտցրիք ուղիղ Կապան, եթե մինչև քո վարչապետը լինելը թուրքը իմ տնից 85 կմ էր հեռու, հիմա 8 կմ է հեռու, ի՞նչն է անվտանգ»,– ասաց նա:
Բնակչի խոսքով՝ հաջորդ պատերազմի ժամանակ նոր գծած սահմաններով հնարավոր չէ պաշտպանել Սյունիքը: «Այս քարտեզով չենք կարող դիմադրել թուրքին, գլուխը պատով է տալիս նա, ինչ զինվորական կոչում ուզում է ունենա, եթե ասում է, որ երկիրը անվտանգ է, մենք շատ խայտառակ վիճակում ենք հիմա, ես պատրաստ եմ դա ապացուցել և՛ գլխավոր շտաբում, և՛ ուղիղ եթերում, և՛ դատարանում, թող գան տեսնեմ այդքան ուղեղ ունե՞ն, կարա՞ն հակառակը ապացուցել»,– ասաց Նորայր Ասրյանը:

«10 ավտոբուս ոստիկաններ է ուղարկել Սյունիք, դուխով տղա է, թող մենակ գա: Դուխովը սրա՞նք են, որ 10 ավտոբուս ուղարկում ա Սյունի՞ք: Դուխով տղա չկա ընտեղ: Դուխովը սյունեցիք են: Գլխարկի վրա գրում ա՝ դուխով, ես էլ ուրիշ տեղ եմ գրում դուխով»,- ասում է Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի Սյունիք արգելող սյունեցիներից մեկը: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ նշեց, որ իրենք չեն վախենում Փաշինյանից:
«Ինչ պետք է անեն: Պետք է վախկոտը մաքսիմում ձերբակալի, թող ձերբակալի: Թուրքն այստեղ է: Ես թուրքից վախենա՞մ, թե՞ իրենից: Ոչ թուրքից եմ վախենում, ոչ էլ իրենից: Ինքը եթե այդքան ուժեղ է, թող պատասխանի դրսի հայհոյանքներին, ոչ թե գա մեզ ձերբակալի, ոստիկանական ուժեր ուղարկի, քաղաքապետ է ձերբակալում»,- նշեց փոխքաղաքապետը: Նրա խոսքով, ամբողջ աշխարհը, Թուրքիայի նախագահն, ինչ ասես, ասում են նրան: «Հաստատ Սյունիքը չունի նման վարչապետ: Հավաքվել ենք իրեն ասելու, որ մենք իրեն ասելիք չունենք, հեռացիր Սյունիքից, թող մենք հանգիստ մեր կյանքով ապրենք, հասկանանք, թե ինչ ենք անելու, ոնց ենք պայքարելու: Թուրքին բերել ու հասցրել է մեր տուն»,- նշեց Մ. Հովսեփյանը: Սյունեցիներն ասում են, որ անվտանգությունը զրոյականից ցածր վիճակում է գտնվում, չեն կարող ասել, թե ինչ կլինի:

«Երբ որ այդ սրբապիղծը ոտք դնի մեր տարածաշրջան, ցանկանա կոնտակի մեջ մեջ ինչ-որ մեկի հետ մտնել, մենք հնարավորություն չենք տալիս, որ խոսի, միաբերան ասում ենք՝ Նիկոլ, դավաճան, Նիկոլ դավաճան»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք ընդգծում են, որ Հայաստանը վաճառքի առարկա դարձնող անձնավորությունը իրավունք չունի մտնի Սյունյանց տարածաշրջան:
«Մենք սահմանները գծել ենք 1988 թվականին արյան գնով, զոհված տղաների գնով, մի գրչի հատվածով այդ հողը նվիրաբերեց թշնամիներին: Նույնիսկ այսպիսի բան եմ մտածել, որ վաղը կարող է կանգնի ու ասի՝ ես չեմ մեղավորը, դավաճանը Հրայր Թովմասյանն է, որովհետև իր նվիրած գրիչով եմ ստորագրել այդ փաստաթուղթը: Ամեն տեղ մեղավորներ է փնտրելու»,- նշեց սյունեցին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր` Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ «Ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես ասել է Փաշինյանը։

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։

Արմինե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է և նա դավաճանել է ողջ ազգին. Արթուր Վանեցյան
Փաշինյանին թույլ չենք տալու ոտք դնել այստեղ. Եռաբլուրում մեծ թվով մարդիկ են հավաքվել
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին (Տեսանյութ)
Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ, բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակում են ճանապարհները (տեսանյութ)
Շրջանցելո՞վ բողոքի ակցիա մասնակիցներին․ Փաշինյանը որոշել է ուղղաթիռո՞վ հասնել Սյունիք (տեսանյութ)