Բավ է պառակտվել
13-03-2021 21:48

Օմբուդսմենի գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու նախագիծն ընդունելու դեպքում Թաթոյանը մտադիր է դիմել ՍԴ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ օմբուդսմենի գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու նախագիծն ընդունելու դեպքում մտադիր է դիմել ՍԴ։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հանդես էր եկել մարդու իրավունքների պաշտպանի և նրա գրասենյակի տարեկան բյուջեն կրճատելու նախաձեռնությամբ։ Շաբաթ օրը Թաթոյանն այդ որոշումն անվանել է խտրական։

«Դա բացահայտ հակասահմանադրական նախագիծ է։ Այն ընդունելու դեպքում անհապաղ դիմելու եմ ՍԴ` ոչ միայն օրենքի փոփոխությունները չեղարկելու, այլև միջնորդելու համար, որ մինչ որոշման կայացումը ՍԴ–ն դադարեցնի այդ դրույթի գործողությունը, քանի որ այն խնդիրներ է առաջացնում երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար»,- ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Թաթոյանի խոսքով՝ կառավարության այդ քայլը ՄԻՊ կառույցի գործունեության սխալ ընկալման արդյունք է։

«Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն, անկախությունից զրկելուն։ Որքան ամուր է օմբուդսմենի ինստիտուտն, այնքան բարձր է ժողովրդավարության մակարդակը երկրում»,- հայտարարել է Թաթոյանը, խոստանալով գործադրել բոլոր ջանքերն օմբուդսմենի ինստիտուտը պաշտպանելու համար։