Բավ է պառակտվել
21-04-2021 12:03

«Դու Սյունիքում տեղ չունես»․ Փաշինյանը հապճեպ լքել է Մեղրին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հապճեպ լքել է Մեղրին՝ տեղի բնակիչների վրդովված գոչյունների ներքո։

Փաշինյանը նախօրեին անսպասելի այցով մեկնեց Սյունիք, այցելեց մի քանի գյուղ, ուշ երեկոյան եղավ Կապան քաղաքում (այնտեղ է գտնվում մարզպետարանը), որտեղ և գիշերեց։ Չորեքշաբթի առավոտյան նա մեկնեց Մեղրի, որտեղ զայրացած տեղաբնակները դիմավորեցին նրան սուլոցներով ու հայհոյանքներով։

Փաշինյանը շրջեց քաղաքի մի քանի փողոցով՝ ամբոխի սուլոցների ու «Նիկոլ դավաճան», «թուրք Նիկոլ», «կապիտուլյանտ», «վաճան, ծախեցիր Արցախը, հիմա եկել ես ծախոս Սյունիքը» «Սյունիքը մեր հողն է», «Սյունիքը մեր հայրենիքն է, չենք տա» և անդադար հնչող այլ վիրավորական բացականչությունների ներքո։

Հավաքվածների «դու Սյունիքում տեղ չունես», «Հեռացի՛ր» բացականչությունների ուղեկցությամբ Փաշինյանը թիկնազորի, հատուկ նշանակության ջոկատայինների և ԱԱԾսպաների ուղեկցությամբ նստեց ավտոմեքենան, և նրա ավտոշարասյունը հապճեպ հեռացավ քաղաքից։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ Բաքուն «կկշիրականացնի Զանգեզուրի միջանցքի ծրագիրն՝ անկախ Հայաստանի կամքից» (ենթադրվում է, որ Զանգեզուրի միջանցքն անցնելու է Երևան-Մեղրի մայրուղով), փաստացի «կտրոլվ՛ Սյունիքը մնացած Հայաստանից - խմբ.): Ընդ որում, Ալիևը սպառնացել է հարցը լուծել ուժի միջոցով, այդ թվում նշելով, որ «101 տարի անց կվերադարձնի Սյունիքը»: