Բավ է պառակտվել
27-06-2022 11:16

Թեհրանի պետհամալսարանը մտադիր է մասնաճյուղ բացել Երևանում

Թեհրանի պետհամալսարանում դիտարկում են Երևանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է բուժի նախագահ, պրոֆեսոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին հունիսի ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպմանը, ով հունիսի 12-ից մինչև հունիսի 24-ը պաշտոնական այցով գործընկերների գտնվել է Իրանի մայրաքաղաքում։
Զրուցակիցները քննարկել են ԵՊՀ-ի և ԹՊՀ-ի միջև գոյություն ունեցող համագործացկության ընդլայնման ուղիներն ու հեռանկարները, ինչն իր կառուցողական և դրական դեր կունենա երկու երկրների տնտեսական ու սոցիալական հարաբերությունների զարգացման գործում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննիսյանը նշել է նաև, որ Հայաստանում պարսկերենի և պարսից գրականության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում ակնկալվում են նաև այս ոլորտներում փորձի փոխանակման ու գիտական կարողությունների փոխանցման հնարավորությունների ընդլայնում:
Թեհրանի պետական ​​համալսարանը Իրանի ամենամեծ և հնագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Համալսարանն ունի 50 ֆակուլտետ, 130 ամբիոն և մոտ հազար ուսումնառության ոլորտ:

ԵՊՀ պատվիրակությունն այցելել է նաև Ղոմի կրոնների և դավանանքների համալսարան, հանդիպել նախագահի և ֆակուլտետների դեկանների հետ, ծանոթացել բուհի պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին ու իրականացվող ծրագրերին։
Երկու բուհերի միջև համագործակցային հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով երկու բուհերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակներում ԵՊՀ-ն իրականացնելու է ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրագործելու է հետազոտական համատեղ նախագծեր, կազմակերպելու է տարաբնույթ միջոցառումներ։