Բավ է պառակտվել
19-08-2021 11:00

Գիշերը մարտական հենակետում հայտնաբերվել են 19-ամյա երեք զինծառայողի դիերը․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 19 գիշերը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետում հաըտնաբերվել են երեք զինծառայողի դիերը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքիանդամներին, հարազատներին և ծառայակիցներին։