Բավ է պառակտվել
22-08-2022 14:27

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացած 16 քաղաքացու մարմինները նույնականացվել են․ ԱԻՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է, հայտնել է ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի ԱԻՆ մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,–գրել է նա։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 2-ը համարվում են անհետ կորած։ Տուժել է 63 անձ, այդ թվում՝ երեխաներ։ Շաբաթ օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 3 քաղաքացի։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ էր հայտարարված։