Բավ է պառակտվել
01-10-2016 16:33

Երևանում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Թոմաղանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 29-ին Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու մահվան փաստով:

Ժամը 04:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 41 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն 4-րդ փողոցի թիվ 32 տուն, որտեղ հայտնաբերել են 57-ամյա Գրիգոր Լոխմաջյանի դին:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Թոմաղանյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: