Բավ է պառակտվել
26-07-2017 16:30

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի՝ երկաթե լարերով կապկպված դին

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մանրամասները: Նշենք, որ դին հայտնաբերվել էր նախօրեին՝ գիշերը:
Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդագրություն էր ներկայացրել ոստիկանություն՝ այն մասին, որ նախօրեին, ժամը 22:00-23:00-ի սահմաններում նրա ամուսին Մանուկ Սիմոնանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Նախնական տվյալներով Սիմոնյանին կանչել էր ինչ-որ տղամարդ, ինչից հետո վերջինս դուրս էր եկել տնից՝ չասելով, թե ուր է գնում, և այլևս չէր վերադարձել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23:30-ին Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրից 300 մետր հեռավորության վրա գտնվող տարածքից հայտնաբերվել է Մանուկ Սիմոնանի կապկպված մարմինը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մանրամասները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու նպատակով: