Բավ է պառակտվել
19-10-2022 11:24

Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում են ցրտահարություններ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, հոկտեմբերի 19-ին և 20-ին երեկոյան և գիշերային ժամերին, 22-ին առանձին հատվածներում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 20-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ, իսկ հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող հասնել վայրկյանում 17-20 մետրի։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 21-ին և 22-ի գիշերը՝ անձրև։

Մայրաքաղաքում չորեքշաբթի ցերեկը օդերևութաբանները խոստանում են 20-22 աստիճան տաքություն, հաջորդ օրը կտաքանա մինչև 21-23 աստիճան, ուրբաթ օրը ջերմաստիճանը կտրուկ կնվազի մինչև 13-15 աստիճան, իսկ մինչև կիրակի փոքր-ինչ կբարձրանա, հասնելով 16-18 աստիճանի.

Շաբաթ գիշերն ամենացուրտ եղանակը կլինի Շիրակի մարզում․ այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև - 2 աստիճանի։ Գեղարքունիքի և Լոռու մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում կանխատեսվում է 0 աստիճան։