Բավ է պառակտվել
09-11-2016 09:48

Ջերմ և պարզ եղանակ է սպասվում Հայաստանում. Հայպետհիդրոմետ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է հայպետհիդրոմետը:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

 Երևանում, չորեքշաբթի կեսօրին ջերմաստիճանը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ  առաջիկա չորս օրերի ընթացքում կտաքանա մինչև 18-19 աստիճան:

Երևանում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: