Բավ է պառակտվել
08-09-2021 13:35

Թինա Կանդելակին հեռացել է «Матч-ТВ»-ի պրոդյուսերի պաշտոնից

Թինա Կանդելակին այսօրվանից չի հանդիսանում «Матч-ТВ»-ի գլխավոր պրոդյուսերը: Նա կշարունակի պատասխանատու լինել ծրագրի զարգացման համար, բայց արդեն «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Թինաթին Կանդելակին հաջողակ մեդիա մենեջեր է, ունի լայն մեծ փորձ, անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ «Գազպրոմ-Մեդիա»-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում նոր հավակնոտ նպատակների իրագործման համար»,-ասել է «Գազպրոմ-մեդիա» -ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ժարովը:

Ընկերությունը նշել է, որ իր նոր պաշտոնում Կանդելակին, ի թիվս այլ պարտականությունների, կվերահսկի հոլդինգի ժամանցային հեռուստաալիքների գործունեությունը (ТНТ, ТВ-3, «Пятница»), ինչպես նաև պատասխանատու կլինի «Матч» լրատվական գործակալության գործարկման համար:

Ինքը՝ Կանդելակին, ասել է, որ Ժարովի առաջարկն իր համար ոչ պակաս մարտահրավեր է, քան վեց տարի առաջ «Матч ТВ» - ի թողարկումը: «Մրցունակ միջավայրում գործող մեր հոլդինգը շատ հավակնոտ խնդիրներ ունի: Եվ ես մտադիր եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի ապահովեմ այդ խնդիրների հաջող իրագործումն», - ասել է նա:

«Матч-ТВ»-ի նոր գլխավոր պրոդյուսերը կդառնա հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Տաշչինը: Մինչև 2020 թվականի հուլիսը նա ղեկավարում էր «Ռոսիա 24» հեռուստաալիքի սպորտային հաղորդումների տնօրինությունը:

Թինա Կանդելակին «Матч-ТВ»-ի գլխավոր պրոդյուսերն էր 2015 թվականին հեռուստաալիքի գործարկման օրվանից։ Մինչ այդ նա եղել է СТС, НТВ, РЕН ТВ հեռուստաալիքների և «Эхо Москвы» ռադիոկայանի տարբեր հաղորդումների և հեռուստատեսային շոուների հաղորդավար և պրոդյուսեր: