Բավ է պառակտվել
02-12-2021 15:21

Միայն տոնածառ․ Երևանը համեստ կնշի Ամանորը

Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա միջոցառումներ, հրավառություններ չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն և Սուրբ Ծննդյան տոնավաճառ չի լինելու։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է Հանրապետության հրապարակում երեխաների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը։ Ամանորյա տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում։

Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցիները կստանան քաղաքապետարանից
Ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու հրավեր։